Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2009

Ռեգեներացիայի բժշկակենսաբանական որոշ հարցերի մասին

Բնության մեջ յուրաքանչյուր օրգանիզմ այս կամ այն չափով օժտված է մահացած կամ վնասված մասերը վերականգնելու (ռեգեներացիա) ունակությամբ։ Դա օրգանիզմի պաշտպանական-հարմարվողական հատկություններից մեկն է, որի միջոցով պահպանվում է նրա ձևաբանական և, դրա հետ կապված, ֆիզիոլոգիական ամբողջականությունը։

 

Նորմալ պայմաններում մարդու և այլ օրգանիզմների բջիջները (օրինակ՝ վերնամաշկի, լորձաթաղանթների, արյան) որոշ ժամանակ ապրելուց հետո մահանում են և փոխարինվում նոր բջիջներով։ Դա անվանում են ֆիզիոլոգիական ռեգեներացիա, իսկ մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և այլ բնույթի վնասվածքներից հետո օրգանների ու յուսվածքների վերականգնումը՝ ռեպարատիվ ռեգեներացիա։


Ռեգեներացիայի գործընթացը ուսումնասիրվում է հիմնականում կենսաբանական և բժշկական տեսանկյուններով։ Բժշկական հետազոտությունները կատարվում են գործնական առողջապահության պահանջներից ելնելով և նպատակ ունեն փորձարարական ու կլինիկական պայմաններում ուսումնասիրել լյարդի, փայծաղի, ոսկորների, սրտամկանի, մաշկի և այլ օրգանների ռեգեներացիոն ունակություններն ու պայմանները, մեխանիզմներն ու խթանման միջոցները։ Ռեգեներացիայի գործընթացի ուսումնասիրման կենսաբանական ուղղությունն սկզբնավորվել է 1700-ականներին և կապվում է բնագետներ Ռ. Ռեոմյուրայի (Ֆրանսիա) և Ա. Տրամբլեի (Շվեդիա) անունների հետ։ Կենսաբաններն զբաղվում են հիմնականում կենդանական աշխարհում ռեգեներացիայի օրինաչափությունների, համեմատական ինտենսիվության, օրգանիզմների էվոլուցիոն զարգացման հետ դրա ունեցած կապի և այլ հարցերի ուսումնասիրությամբ։


Ընդհանրացնելով կենսաբանական ուսումնասիրությունների՝ տասնամյակների ընթացքում կուտակված տվյալներն ու հիմնվելով սեփական դիտողությունների վրա, դեռևս 1868թ. Չարլզ Դարվինը ձևակերպեց ռեգեներացիայի երկու հիմնական կանոնները։

 

Առաջին՝ կորցրած մասերի վերականգնման ունակությունն ավելի արտահայտված է էվոլուցիոն զարգացման ցածր աստիճանների վրա գտնվող կենդանիների մոտ, քան կազմավորման բարձր աստիճանների վրա գտնվողներինը։ Բարձրակարգ ողնաշարավորների ու թռչունների օրգանիզմի այդ ունակությունը խիստ փոքր է։

 

Երկրորդ՝ երիտասարդ տարիքում կամ զարգացման վաղ փուլերում վերականգնողական ունակությունն ավելի ուժեղ է արտահայտվում, քան հասուն տարիքում։

 

Այլ հետազոտողներ սահմանեցին երրորդ կանոնը, ըստ որի ռեգեներացիայի ընթացքում յուրաքանչյուր հյուսվածք առաջացնում է իր նմանը։ Սակայն այսօր հետազոտողների մեծ մասը տարակարծիք է այդ հարցում։ Այսպես, Ա. Ստուդիտսկին գտնում է, որ ռեգեներացիոն պրոցեսի ինտենսիվությունը բարձրակարգ կենդանիների մոտ (թռչուններ և կաթնասուններ) նույնիսկ ավելի ուժեղ է, քան ցածրակարգ ողնաշարավորների։ Հետևապես, էվոլուցիոն զարգացման ընթացքում ռեգեներացիոն ունակությունը ոչ թե նվազում է, այլ ընդունում է տարբեր ձևեր։ Ըստ Լ. Լիոզների, ռեգեներացիոն գործընթացին բնորոշ չեն որոշակի ընդհանուր օրինաչափություններ։ Լ. Պոլեժաևն այդ ունակությունը համարելով նյութափոխանակության վրա հիմնված՝ կենդանի նյութի հարմարվողական ինքնավերարտադրման ձև, ընդունում է, որ ռեգեներացիայի ընդհանուր օրինաչափությունը կապված է դրա պայմանների հետ։ Ասվածից հետևում է, որ ռեգեներացիոն ունակության փոփոխությունը կապված է նյութափոխանակության ինտենսիվության փոփոխության հետ։ Ռեգեներացիայի ուսումնասիրման բժշկական և կենսաբանական ուղղությունների մերձեցումը, որ սկսվեց անցյալ դարի 40-ական թվականներից, թույլ տվեց այդ հետազոտությունները նպատակաուղղել հիմնականում գործնական բժշկության շահերին և առաջին պլանի վրա մղել տարբեր օրգանների վերականգնողական ունակությունների բացահայտմանն ու խթանմանն ուղղված հետազոտությունները։


Ռեգեներացիայի դրսևորման ձևերը և պայմանները


Քանի որ ռեգեներացիան տեղի է ունենում բջիջների բաժանման և նրանց տարբերակման, մասնագիտացման, հիմնական գործընթացների հերթագայման շնորհիվ, ուստի տրամաբանական է ենթադրել, որ տվյալ օրգանի ռեպարատիվ-ռեգեներացիոն ունակությունը կապված կլինի այն հանգամանքի հետ, թե նրա աշխատող պարենխիմատոզ բջիջները բաժանման ինչպիսի ունակությամբ են օժտված։ Հիրավի, մաշկը, լորձաթաղանթները, ոսկորները, ֆիզիկական, մեխանիկական և այլ բնույթի վնասվածքներից հետո որոշակի պայմաններում, նույնիսկ առանց բժշկական միջամտության, վերականգնում են իրենց ամբողջականությունը։ Բոլոր հիմքերը կան ընդունելու, որ բնական պայմաններում վնասվածքների ավելի շատ ենթակա օրգաններն օժտված են վերականգնողական մեծ ունակությամբ։ Ներքին օրգաններին հատուկ է, այսպես կոչված՝ փոխհատուցողական գերաճը (կոմպենսատոր հիպերտրոֆիա)։ Դա արտահայտվում է նրանով, որ զույգ օրգաններից մեկի վնասվելու դեպքում առողջ մնացած օրգանն իր վրա է վերցնում նրա ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը. դրա բջիջները գերաճում են, օրգանի չափսերը խիստ մեծանում են ու կոմպենսացնում կորցրած օրգանի ֆունկցիան։ Նման գերաճ նկատվում է, օրինակ, երիկամներից, ձվարաններից, սերմնարաններից մեկի վնասվելու դեպքում։


Ներքին պարենխիմատոզ կենտ օրգաններին հատուկ է ռեգեներացիոն գերաճը, որը տեղի է ունենում այն դեպքում, երբ վնասվում է, օրինակ, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, թքագեղձերի մի մասը։ Ենթարկվելով ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության, առողջ մնացած մասի չափսերը մեծանում են և լրացնում ամբողջ օրգանի ֆունկցիան։ Օրինակ, լյարդի 2/3-ը հեռացնելուց մոտ երկու շաբաթ անց նրա չափսերը հասնում են նորմայի։ Ռեգեներացիոն հիպերտրոֆիայի դեպքում վերականգնվում է ոչ թե օրգանի ձևը, այլ նրա զանգվածը և ֆունկցիան, հետևապես այն ռեգեներացիայի ատիպիկ ձև է։ Էլեկտրամանրադիտակային հետազոտությունները ցույց են տվել, որ ինչպես կոմպենսատոր, այնպես էլ ռեգեներացիոն հիպերտրոֆիաների ժամանակ ներբջջային կառուցվածքների տարրերը` օրգանոիդները, քանակապես ավելանում են և գերաճում, որի շնորհիվ տեղի է ունենում բջիջների գերաճ։ Ըստ Դ. Սարկիսովի, տեղի է ունենում «ներբջջային» ռեգեներացիա։


Որպես ռեգեներացիոն ռեակցիայի յուրահատուկ ձև, բջիջների հիպերտրոֆիայի մասին կարծիքն իր ճանաչումը ստացավ ռեգեներացիայի բնագավառի մեր ժամանակի նշանավոր մասնագետ Դ. Սարկիսովի և նրա աշխատակիցների շնորհիվ։


Ռեգեներացիոն գործընթացի ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն հյուսվածքի և օրգանի բնույթով, այլև մի շարք պայմաններով, որոնք կարող են էապես փոխել վերականգնողական գործընթացի դինամիկան։ Այդ պայմաններից են.

 

  • վնասված օրգանի ֆունկցիոնալ վիճակը. ֆունկցիոնալ ակտիվության վնասման հետ նվազում է նրա վերականգնողական ակտիվությունը,

  • նյարդավորման վիճակը. եթե վնասվում է նաև տվյալ օրգանը նյարդավորող նյարդը, խիստ ընկնում է օրգանի ակտիվությունը, վատանում է սնուցման կարգավորման գործընթացը, և վերականգնվելու փոխարեն վնասված օրգանը նույնիսկ հետաճում է,

  • անոթային խանգարումները. դա հասցնում է արյունամատակարարման վատացման, որի պատճառով և պլաստիկ (կառուցողական) ու էներգետիկ պրոցեսները խիստ թուլանում են, և այն օրգանները, որոնցում նյութափոխանակությունը հարուստ մազանոթային ցանցի շնորհիվ ինտենսիվ է կատարվում, օժտված են վերականգնման ավելի մեծ պոտենցիալով, քան նրանք, որոնցում արյան շրջանառությունը, հետևապես և նյութափոխանակությունը, տեղի է ունենում դանդաղ. օրինակ՝ գլխի և դեմքի մաշկի վնասվածքներն առատ արյունամատակարարման շնորհիվ ավելի արագ են վերականգնվում, քան վերջույթներինը,

  • վնասված օրգանի հենքային տարրերի՝ ստրոմայի վիճակը. սա առանձնապես կարևոր է սնամեջ օրգանների, օրինակ՝ խոշոր անոթների, կերակրափողի վնասվածքների դեպքում։ Գործունյա բջիջների ձևագոյացման ընթացքում ստրոման համարվում է հենք։ Օրինակ՝ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում անջատված ծայրատների միջև դնում են արհեստական անոթներ, որոնք որոշ ժամանակ անց պատվում են համապատասխան հյուսվածքներով, և վերականգնվում է նրանց բնական վիճակը,

  • վնասված օջախում վարակի առկայությունը. ռեգեներացիայի նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է կանխել վարակի մուտքը վնասված հյուսվածքներ, իսկ անցնելու դեպքում հակաբակտերային դեղերով կանխել ախտածին մանրէների զարգացումը,

  • օրգանիզմի ընդհանուր վիճակը, որի իմունակենսաբանական ուժերը որոշիչ նշանակություն ունեն ռեպարատիվ հյուսվածքաձևավորման գործում. օրինակ՝ շաքարախտով հիվանդների վերքերն ուշ են ապաքինվում և ունեն թարախային բորբոքման ենթարկվելու հակում։ Նույնն է տեղի ունենում նաև նյութափոխանակության ու արյան շրջանառության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ,

  • ռեգեներացիոն գործընթացի ուղղությունը և արագությունը` կապված միջբջջային փոխհարաբերության հետ. եթե դա խախտվում է, ռեգեներացիան մեծ մասամբ ընթանում է ոչ թե գործունյա բջիջների, այլ ֆունկցիոնալ տեսակետից իներտ սպիական հյուսվածքի առաջացման հաշվին, որն իր հերթին խանգարում է վնասված պարենխիմատոզ գործունյա բջիջների բազմացման և տարբերակման ընթացքը։ Դա ավելի հաճախ նկատվում է կմախքային մկանների, սրտամկանի ու նյարդերի ռեպարացիայի ժամանակ։


Եթե դա այդպես է, ապա պետք է ենթադրել, որ կարելի է մշակել նշված օրգանների ռեպարատիվ ռեգեներացիայի խթանման նոր ուղղություն. վնասված օջախում թուլացնել և որոշակի սահմաններում կարգավորել պարենխիմատոզ տարրերի ռեգեներացիան ճնշող շարակցական հյուսվածքի աճը։


Այսպիսով, ռեգեներացիոն գործընթացների կարգավորումը և խթանման հնարավորությունը թույլ կտան հաշվի առնել վերը նշված պայմանների ապահովումը վնասված ցանկացած օրգանում և հյուսվածքում։

Հեղինակ. Ազատ Ենգիբարյան, Մայա Հովսեփյան, Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեմենցիան առօրեական խնդիր է
Դեմենցիան առօրեական խնդիր է

Դեմենցիան հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ պատկերող հավաքական տերմին է։ Այս համախտանիշը կրող դեպքերի 50-60%-ը բաժին է ընկնում...

Նյարդաբանություն
Ընդհանուր սոմատիկ հիվանդությունների թվում արձանագրվող աֆեկտիվ խանգարումներն առաջնային օղակում

Ժամանակակից դարաշրջանը W. H. Auden-ը անվանել է «տագնապի դար»։ Հասարակության զարգացման ներկա փուլում ընդհանուր բժշկական խնդիրների շարքում հատուկ նշանակություն է ստանում աֆեկտիվ ոլորտի` հատկապես դեպրեսիվ բնույթի և տագնապային...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը
Օստեոպորոզ. Ախտորոշումը և բուժումը

Օստեոպորոզը մարդու կմախքի ամենատարածված մետաբոլիկ հիվանդություններից մեկն է, որի հաճախականությունն աճում է տարիքին զուգընթաց։ Մարդու կյանքի տևողության երկարացումը, հատկապես զարգացած երկրներում և հատկապես կանանց շրջանում, դրա հետ կապված...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում
Ժողովրդական բժշկություն` անցյալն ապագայում

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակական և ոչ վարակական հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Պատմության էջերից
Ստենոկարդիա
Ստենոկարդիա

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սիրտը սնող անոթների նեղանալու պատճառով առաջացող ցավային նոպաների համախտանիշ է։ Ցավերն առավել բնորոշ են կրծքավանդակի հետին` վերին կամ միջին հատվածում կամ...

Սրտանոթաբանություն
Օնիխոմիկոզներ
Օնիխոմիկոզներ

Օնիխոմիկոզները եղունգների սնկային հիվանդություններ են, որոնք քաղաքակրթության հետևանքներից են. այսօր շատ-շատերի կյանքի անբաժանելի մասն են դարձել ջրավազանները, սպորտդահլիճները, սաունաները, հյուրանոցների լոգարաններն ու հասարակական...

Մաշկաբանություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն
Շաքարային դիաբետի հեռավոր բարդությունները. սեռական թուլություն

Սեռական թուլությունը, սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան սեռական հարաբերություն ունենալու լրիվ կամ մասնակի անկարողությունն է։ Դիաբետով հիվանդ տղամարդկանց շրջանում սեռական թուլությունը հանդիպում է ավելի հաճախ, քան` դիաբետ...

Ներզատաբանություն
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները
Հիգիենի՞կ են, արդյոք, կոշիկները

Կոշկեղենի ժամանակակից արտադրության մեջ օգտագործվող նյութերի 70%-ը պոլիմերային նյութեր՝ կաուչուկներ, լատեքսներ, պլաստմասսաներ, ինչպես նաև սինթետիկ խեժեր ու մանրաթելեր, կապակցող նյութեր, լուծիչներ, ներկանյութեր, զանազան...

Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Առողջ և գեղեցիկ Ես Անձնական խնամք
Անգինա
Անգինա

Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համար։ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչ է աուտիզմը
Ինչ է աուտիզմը

Աուտիզմը հաղորդակցման, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը...

Հոգեկան և վարքի խանգարումներ
Ամուսնական առաջին գիշերը
Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
Հղիությունը և նախապատրաստվելը դրան

Մինչև բեղմնավորումը
Եթե ձեր ամուսինը և դուք որոշել եք երեխա ունենալ‚ ապա պետք է քննադատաբար և գիտակցաբար գնահատեք ձեր ապրելակերպը‚ ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)
Երեխայի կյանքի ամենավճռական փուլը. Էդիպյան շրջան (3-6 տարեկան)

Հոգեբանության բոլոր ուղղություններն էլ կարևորում են մարդու կյանքի 3-6 տարեկանի շրջանը։ Սակայն այն առանձնապես մեծ ուշադրության է արժանացել հոգեվերլուծության ներկայացուցիչների կողմից...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը
Սեղանի թենիսի գնդակը փրկել է երկու տարեկան աղջնակի կյանքը

Ավստրալացի վիրաբույժը 2 տարեկան աղջնակի լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն կատարելիս օգտագործել է սեղանի թենիսի գնդակ։ Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և փրկվել է երեխայի կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ